«Չեմ ուզում հավատալ, որ բարձր տրամադրությամբ արձակուրդից վերադարձած զինվորը կարող էր հանձնվել թշնամուն». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը. օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք. ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը...

Թուրք-ազերիներն Արայիկի իրենձ ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն «ապացուցելու» նապատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել՝ «Կտտանքների ենթարկված հայ զինվորը, սպիտակ դրոշը ձեռքին, հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին» խորագրով...

Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ազերիները միամտաբար կամ իրենց կողմից հայ զինվորների առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը...

Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել, և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն...

Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը...

Հ.Գ. Չեմ ուզում հավատալ, որ ընդամենը բարձր տրամադրությամբ, օրեր առաջ, արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամուն...»:

 

Այս թեմայով
am