Վալերիյ Օսիպյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են ոստիկանության համակարգի բարեփոխումները (լուսանկարներ)

Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորեց հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև:

Ոստիկանության պետը խոսեց ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկեցին նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշեց, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը:

Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է: Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրեց դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: 

Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթեց բարի և արդյունավետ ծառայություն: ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվեց դեսպանին:  Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:    

130819VO-China_05.jpg

130819VO-China_04.jpg

130819VO-China_03.jpg

130819VO-China_02.jpg

Այս թեմայով
am