Արտակարգ դեպք Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ւոնցել Շենգավիթ վարչական տարածքում: 

Այս թեմայով
am