Ալեքսիս Օհանյանը պատմել է կնոջ հետծննդաբերական բարդությունների և իր ապրումների մասին

«Կնոջս հետծննդաբերական բարդություններ ընթացքում ես որոշեցի մի քանի ամիս անցկացնել տանը և հոգ տանել ընտանիքիս մասին: Ամեն հայր պարտավոր է անել այդ ամենը»,- այս մասին The New York Times-ի հոդվածում գրել է Reddit-ի 36-ամյա հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Սերենայից օրեր պահանջվեցին, որպեսզի վերականգնվի թոքային էմբոլիայից հետո: Երբ երեխայի հետ հիվանդանոցից եկանք տուն, Սերենան որովայնի հատվածում բացվածք ուներ, որն ամեն օր պետք էր մշակել և վիրակապը փոխել: Նա դեղորայքի ազդեցության տակ էր և քայլել չէր կարողանում»,- պատմել է Ալեքսիսը:

Օհանյանը նաև նշել է, որ մի շարք գործոններ իրեն օգնել են, որպեսզի կարողանա այդ ծանր պահին լինել ընտանիքի կողքին: Նա պատմում է, որ կարողացել է ժամանակավորապես աշխատանքը մի կողմ թողնել և միևնույն ժամանակ չմտածել, որ կարող է աշխատանքը կորցնել:

«Երջանիկ եմ, որ ընտանիքի և աշխատանքի միջև ընտրության առաջ չեմ կանգնել»,- գրել է  Ալեքսիսը և կարևորել հայրության արձակուրդի էությունը:

Գործարարը նշում է, որ այժմ պայքարում է, որ բոլոր տղամարդիկ էլ գնան հայրության արձակուրդ և այդ ծանր, դժվարին շրջանում լինեն ընտանիքի հետ, նեցուկ լինեն կնոջը:

Այս թեմայով
am