Իսպանիայի ԱԳՆ-ում կոչ են արել չդառնալ Իրան-ԱՄՆ առճակատման գերին

ԵՄ-ն պետք է միավորի ջանքերը՝ իր շահերը պաշտպանելու և Իրանի հետ նոր երկխոսության ուղիներ փնտրելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է չդառնա Թեհրանի ու Վաշինգտոնի միջև առճակատման գերին: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Ժոզեպ Բորելը:

Վերջինս կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է Եվրոպայի ու համաշխարհային կայունությանը:

«Մենք պետք է միավորենք բոլոր ջանքերը՝ վտանգավոր առճակատումից խուսափելու համար և հիմքեր դնենք նոր երկխոսության համար, որը կնորացնի 2015թ. միջուկային համաձայնագիրը»,- ասել է նա:

Բորելն ընդգծել է, որ ԵՄ համար կարևոր է չհայտնվել ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» և Իրանի «առավելագույն դիմադրության» մեջտեղում:

«ԵՄ-ն կարող է դառնալ այնպիսի մի հակամարտության զարգացման գերին, որը իր շահերին չի ծառայում և չի ապահովում մեր հիմնական նպատակների իրականացումը, այն է՝ Իրանը՝ միջուկային զենքին հասանելիությունից զրկված և բանակցությունների վարման պոտենցիալով»,- ասել է իսպանական ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա եվրոպական երկրներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը՝ հակառակ «արտաքին միջամտություններին» և «սառեցնել թեժ կետերն ու պատերազմի հնարավորությունը», ինչը թույլ կտա տարածաշրջանում առկա խնդիրները լուծել:

Այս թեմայով
am