Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից. հաստիքն այլևս գոյություն չունի

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչության պետի տեղակալի հաստիքը այլևս գոյություն չունի գրեթե բոլոր վարչություններում, իսկ պարոն Զորյանը վարչության պետի տեղակալն էր ու պաշտոնակատարն էր` վարչության պետի պարտականությունների կատարողը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի պաշտոնից ազատմանը:

«Պարոն Զորյանին առաջարկ է արվել, որպեսզի ինքը մասնակցի վարչության պետի համար տեղի ունեցող մրցույթին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Հրայր Զորյանի հետ ունեցած հարաբերություններին, Վահան Կոստանյանն ասաց, որ հարաբերությունները շատ լավ են:

Նշենք, որ ArmDaily.am-ն տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանը, ում կադրերի ռեզերվ են ուղարկել։

Այս թեմայով
am