Յուղը վրան մեքենանե՞ր են. Փաշինյանն ու Մարությանը նոր ֆորմատով քննարկեցին Երևանում աղբահանության հարցը

Դրանք նո՞ր են, յուղը վրան մեքենանե՞ր են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե այս պահին աղբահանության համար նախատեսված քանի մեքենա ունի Երևանի քաղաքապետարանը։

«Այս պահին Երևանում ունենք «КАМАЗ» մակնիշի 16 մեքենա, կան 18 կուբամետրանոց, 22 կուբամետրանոց և 19 կուբամետրանոց։ Նաև պատվիրել ենք 8 կուբամետրանոց մեքենաներ ավելի փոքր բակեր մտնելու և ավելի նեղ փողոցներ սպասարկելու համար»,-ասաց Մարությանը:

Ապա Փաշինյանը հարցրեց, թե որքան մեքենա է անհրաժեշտ Երևանում աղբահանությունն իրականացնելու համար, որին ի պատասխան քաղաքապետն ասաց՝ 50+։

Երևանի քաղաքապետը խոսեց նաև աղբամանների մասին՝ նշելով, որ «Սանիտեք»-ը պարտավոր է մետաղյա աղբամաններ տեղադրել քաղաքում, սակայն այս պահին ընդհանուր աղբամանների թիվն ավելի փոքր է, քան պետք է լիներ միայն մետաղյա աղբամանների թիվը:

Ինչ վերաբերում է «Սանիտեք» ընկերության ղեկավարի ասուլիսին, որը եղավ սկայպի միջոցով, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում որևէ մի ընկերության որևէ բան չի սպառնում, եթե այն աշխատում է իր պայմանագրի շրջանակներում:

Վարչապետն ու քաղաքապետը չեն ցանկանում շանտաժի մասին խոսել, սակայն որոշակի տարրեր տեսնում են:

 

Այս թեմայով
am