Շնող գյուղում այրվել է անասնագոմի տանիք եւ պահեստավորած անասնակեր

Շնող գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք եւ պահեստավորած անասնակեր: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը` 60 քմ եւ տանիքում պահեստավորած 120 հակ անասնակեր։ Օգոստոսի 13-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Պարզվել է, որ Շնող գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք եւ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 04:03-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այս թեմայով
am