Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Մոսկվայի հանրահավաքներն ինչ-որ արտառոց բան չի համարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանրահավաքների վրա ուշադրություն դարձնում է, բայց չի համարում ինչ-որ արտառոց բան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անկասկած, ոչ»,- ասել է Պեսկովը ի պատասխան հարցին՝ նախագահն արդյոք արտառոց չի՞ համարում Մոսկվայում զանգվածային ակցիաների հետ կապված իրադարձությունները:

Մամուլի քարտուղարը շեշտել է, որ «նախագահը, բնականաբար, տեղի ունեցողին ուշադրություն դարձնում է»: Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ խոսքը «տարբեր ժանրերում այս կամ այն ակցիայի» մասին է, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում: «Ամեն օր Ռուսաստանում տեղի են ունենում ահռելի թվով իրադարձություններ, որոնք, բնականաբար, նախագահի ուշադրության համար հարցեր են, բայց նա ամենեւին իր տեսակետը չպետք է հայտնի յուրաքանչյուրի համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս թեմայով
am