Օգնեք փրկել 21 ամյա աղջկա կյանքը

21 ամյա Թամարա Գրիգորյանի  մայր՝ Գոհարինե Հովհաննիսյանը  եկել է meganews.am-ի խմբագրություն` իր ողբերգության մասին պատմելու, բայց ողբերգությունը կանգնել է կոկորդին, այնպես է խեղդում, որ երիտասարդ կինը չի կարողանում խոսել: Գունատ, սփրթնած, իրականության զգացումը կորցրած Գոհարինեն  լաց լինելով չի հանգստանում, այնքան մոլորված, այլայլված է, որ աջ ու ձախ նայելով՝ անգամ չի գիտակցում` ո՞ւր է եկել ու ինչի՞ համար: Ասում է` «Էնքան դժվար ա, էնքան դժվար, կներեք, չեմ կարողանում կենտրոնանալ»:

68257144_698965063883816_6409785067719098368_n.jpg

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի  բնակչուհի Գոհարինեի  ընտանիքն, արդեն քանի ամիս է՝ ցայտնոտի մեջ է, որովհետև միանգամայն առողջ ծնված երեխան, ով երբեք առողջության հետ կապված խնդիր չի ունեցել, այսօր 21 տարեկանում գտնվում է քաղցկեղի դեմ պայքարի խնդրի առջև:

21 ամյա Թամարա Գրիգորյանը.ով նաև պարուհի է, նա  Արյունաբանական կենտրոնում  Հոջկինի լիմֆոմա արյան չարորակ հիվանդության քիմիաթերապևտիկ դեղորայքով կուրս պետք է ստանա,հետագայում նաև ճառագայքային:

68571579_853925771655684_6586408983517462528_n.jpg

68960475_510026496414313_2500477883252736000_n.jpg

Գոհարինեն միայնակ է,չի աշխատում սոցիալապես անապահով են, փարոսի անդամ, այս ընտանիքն,ունի մեր բոլորի օգնության կարիքը:

Մայրը՝ Գոհարինեն , առայսօր որևէ պաշտոնյայի, մեծահարուստի կամ բարերարի` երեխայի կյանքը փրկելու խնդրանքով չի դիմել: Մինչդեռ, այսօր հասկանում է, որ այլ ելք չունի, երեխայի կյանքը կախված է գումարից: Ասում է` «Խնդրում եմ, օգնեք փրկել աղջկաս կյանքը»:

 

ՎՏԲ- Հայաստան բանկ

 

Թամարա  Շիրակի Գրիգորյան

 

AMD16046074321600
USD16046074321601
EUR16046074321602
RUR16046074321603

Այս թեմայով
am