Արդյոք Էդգար Խուրշուդյանին պաշտոնից ազատել են Աննա Հակոբյանի միջամտությամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին բացասական և դրական հոդվածները գրեթե հավասար են։ Դրական հոդվածների համար հիմք են հանդիսացել Աննա Հակոբյանի հիմնադրած բարեգործական հիմնադրամով իրականացված աշխատանքների արձագանքները։

Բացասական հոդվածները տարաբնույթ են։ Մասնավորապես, ըստ Մարինա Խարատրյանի՝ Առողջապահության տեսչական մարմինի ղեկավար Էդգար Խուրշուդյանի նկատմամբ իրականացվել է անձնական հետապնդում, նրան ազատել են ոչ միայն Արսեն Թորոսյանի, այլև Աննա Հակոբյանի գիտությամբ ու որոշմամբ։

Շարունակում են քննադատություններ հնչել նաև բարեգործական հիմնադրամի գործունեության շուրջ։ Ըստ լրատվականների և որոշ հասարակական գործիչների՝ «հիմնադրամն իր բուն նպատակներից շեղվել է»։

Այս տասնօրյակում վերհիշել են նաև տիկին Հակոբյանի հայտարարությունը կապված ապրիլյան քառօրիայում զոհված մեր զինվորների մասին։ Տիկին Հակոբյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «․․․երկու կողմից էլ հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»։

Մեդիա Պաշտպան
Այս թեմայով
am