Բավարար տվյալներ են հավաքվել ՀԴՄ-ների գնման ժամանակ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն բավարար տվյալներ է հավաքել 2017-2018 թվականներին ՀԴՄ-ների գնման գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս վաղ է ասել դեպքն արդյոք կապված է անփութությա՞ն, թե՞ կոռուպցիայի դրսեւորման հետ, բայց ամեն դեպքում ստացած տեղեկությունները բավարար են եզրակացնելու համար, որ գործարքը կատարվել է չարաշահումներով: «Մնացյալ հարցերի պատասխանները կտրվեն քննության ավարտից հետո»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ից Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել էր 2017-2018 թվականներին Հայաստանի համար 25 հազար ՀԴՄ-ներ գնելու գործընթացում չարաշահման դեպք:

Այս թեմայով
am