Գերմանիայում ընդունել են, որ ֆաշիստական տարրերն ամրացնում են իրենց դիրքերը

Գերմանիան ռազմական ուժի աճի և «հասարակության մեջ ֆաշիստական տարրերի» ամրապնդման արդյունքում վերածվում է Մեծ Գերմանիայի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին վարչապետ Հանս Մոդրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե այսօր Գերմանիան վերածվում է Մեծ Գերմանիայի՝ հույսը դնելով ռազմական ուժի և ֆաշիստական տարրերի ի հայտ գալու վրա, դա մի բան է նշանակում՝ մարդիկ ավելի զգոն եղեք»,-նշել է նա:

Մոդրովը պատմել է այն մասին, թե ինչպես է 1945 թվականին, երբ 17 տարեկան է եղել, հայտնվել գերեվարության մեջ և պատրաստ եղել ամեն ինչ անել Հիտլերի համար: Սակայն, երբ ծանոթացել է խորհրդային զորքերի հետ, վերածվել է հակաֆաշիստի:

Հանս Մոդրովը ԳԴՀ-ի վերջին վարչապետն է (1989-90 թվականներ):

Այս թեմայով
am