Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկները գան Հայաստան, եւ ինչ չեն գտնի նրանք Վրաստանում

Նույնիսկ երբ ռուսների համար դժվարացել է Վրաստան մեկնելը, «Կովկասի իսկական հյուրընկալ մթնոլորտում խորասուզվելու» զբոսաշրջիկների ցանկությունը չի կորել։

Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» հրատարակությունը ռեպորտաժ է պատրաստել, որում Հայաստանն անվանել է Վրաստանի այլընտրանքը, ուր կարելի է «կովկասյան գինի եւ չաչա խմել, խորոված ու լավաշ ուտել...»։

 

«Հայկական խոհանոցի հարստության մասին կարելի է մեծ գիրք գրել եւ ոչ մեկը։ Առաջարկում ենք կենտրոնանալ Հայաստանի ամենանշանակալի եւ հետաքրքիր ճաշատեսակների ու ըմպելիքների վրա։ Ժամանելով այս փոքրիկ երկիր՝ դուք չեք տեսնի բազմաթիվ խինկալիներ ու խաչապուրիներ, ինչպես Վրաստանում։ Հայերի խոհանոցը բոլորովին այլ է, թեեւ շատ դեպքերում պատրաստվում է նույն մթերքով, ինչը կա նաեւ հարեւանների մոտ»,- ասված է ռեպորտաժում։

«Արգումենտի ի ֆակտի»-ն նաեւ խորհուրդ է տալիս Հայաստանում գինի խմել։ «Խաղողի հիմնակական հայկական սորտերն են արենին ու ոսկեհատը։ Դրանցից շատ հետաքրքիր, հագեցած եւ բուրավետ գինիներ են պատրաստվում։ Եվ եթե հայկական գինի եք փորձելու, ավելի լավ է սկսել հենց այդ սորտերից»,- ասված է նյութում։

 

Լուսանկարները՝ АиФ/ Мария Тихменева

Այս թեմայով
am