«Մոնակոն» պայքարում է Իկարդիի համար

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական «Մոնակոյում», հաղորդում է Football Italia-ն:

«Մոնակոյի» ղեկավարությունը ցանկանում է իրականացնել Իկարդիի տեղափոխությունը և պաշտոնական առաջարկ է կատարել «Ինտերին»: 

Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Ռոման», «Նապոլին» ու «Յուվենտուսը»: Նշվում է, որ Իկարդին ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Այս թեմայով
am