Լյորենտեն կարող է պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ

Անգլիական «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտնվել է իտալական «Նապոլիի» հետաքրքրության տիրույթում, հայտնում է Sky Sport Italia-ն:

«Նապոլիի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Լյորենտեի հետ և փորձում են համաձայնության գալ իսպանացի հարձակվողի հետ:

Ավելի վաղ Լյորենտեի տեղափոխությամբ հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմը չկարողացավ համաձայնության հասնել Լյորենտեի հետ:

Իր կարիերայի ընթացքում Լյորենտեն հանդես է եկել «Բասկոնիայի», «Ատլետիկ Բիլբաոյի», «Յուվենտուսի», «Սևիլիայի», «Սուոնսիի» և «Տոտենհեմի» կազմում:

Այս թեմայով
am