ԱՄՆ-ն եզրահանգումներ է կատարել Արխանգելսկի մարզում արտակարգ իրադարձությունից հետո. Թրամփ

Միացյալ Նահանգները շատ բան է հասկացել Արխանգելսկի մարզում արտակարգ իրադարձությունից հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի համապատասխան հաղորդագրությունը հրապարակել էր իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն շատ բան է հասկացել Ռուսաստանում հրթիռի պայթյունից հետո: Մենք ունենք նման, չնայած եւ ավելի առաջավոր տեխնոլոգիաներ»,- նշել է նա:

«Ռուսական Skyfall-ի [անսահմանափակ հեռահարության թեւավոր հրթիռի անվանումն է, որն ունի ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ «Բուրեվեստնիկ» փոքրաչափ գերհզոր միջուկային էներգաշարժիչ] պայթյունը մարդկանց ստիպել է անհանգստանալ օբյեկտի շրջանում եւ դրա սահմաններից հեռու օդի որակի համար: Վատ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Այս թեմայով
am