Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը Եղեգիս համայնքից է

Ադրբեջանական ուժերի ձեռքում հայտնված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից է: Այս մասին հայտնում է Կարեն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս թեմայով
am