Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին. Արցախի ԱԳ նախարար

Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Հնարավորինս հետեւում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին եւ առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, եւ պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Նաեւ չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձեւաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։ Մեկ անգամ եւս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը եւ այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետեւում եմ հասարակական կարծիքի դրսեւորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին եւ ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի եւ ըստ էության չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»,–նշել է նա։

Այս թեմայով
am