Արդյո՞ք Պարբերական հիվանդությամբ տառապող անձը, ով ամեն օր ստանում է Կոլխիցին դեղամիջոց, կարող է հանդիսանալ արյան դոնոր

ՊՀ + Կոլխիցին + Գարդասիլ + Դոնորություն = ????

ՀՀ Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Թորոսյան,

Այսօրինակ հարցումով դիմել եմ մի շարք բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր տարբեր պատճառնելով խախտել են ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները և չեն պատասխանել իմ հարցմանը։ Հնարավոր եմ համարում նրանց մոտ վախի առկայությունը Ձեր անձից կամ քծնանքի հերթական դրսևորումն այդ եղանակով։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և, որ Դուք վստահաբար տիրապետում եք պահանջված տեղեկատվությանը, խնդրում եմ հարցմանս պատասխանել օրենքով նախատեսված կարգով։ Նշեմ, որ հարցմանս մեջ չեն պահանջվում անձնական տվյալներ։

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

Արդյո՞ք Պարբերական (երևանյան) հիվանդությամբ տառապող անձը, ով ամեն օր ստանում է Կոլխիցին դեղամիջոց, կարող է հանդիսանալ արյան դոնոր։

2. Արդյո՞ք Պարբերական (երևանյան) հիվանդությամբ տառապող անձը, ով ամեն օր ստանում է Կոլխիցին դեղամիջոց, կարող է ստանալ որևէ պատվաստանյութ։

Հարգանքով,

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

 

Այս թեմայով
am