ՍԴ դատավորներին «բարտեր» առաջարկող նախագծի ժամկետը պատահական չէ ընտրված. այդ շտապողականությունը Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հետ է կապված

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդրական փոփո­խություններով իշխա­նությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման խնդրով: 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխա­վորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչեւ աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխա­նությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, եւ ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատա­վորների կազմը փոփոխված լինի եւ կառավարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am