Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպան ապաստան է խնդրել Հունաստանից

Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպան փախել է իր երկրից և քաղաքական ապաստան խնդրել Հունաստանից: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով Հունաստանի իրավապահ մարմիններին:

«Նա ռազմական ավիացիայի աշխատակից է: Դիմել է Կալիմնոս կղզու ոստիկանության բաժին և ասել, որ փախել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմից և ապաստան է խնդրել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ սպան երկուշաբթի օրվանից գտնվում է Կալիմնոսի ոստիկանության բաժանմունքում: Հունաստանի բոլոր ուժային կառույցները տեղեկացված են կատարվածի մասին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսից Հունաստանում է գտնվում 8 թուրք զինվորական, որոնք փախել են հեղաշրջման փորձից անմիջապես հետո:

Այս թեմայով
am