ԱՄՆ-ն խստացրել է մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը. այժմ դիմում ներկայացնողներն ավելի շատ մերժում կստանան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարդկանց արտոնագրեր տրամադրելու նոր կանոններ է ներկայացրել: Այժմ դիմում ներկայացնողներն ավելի շատ մերժում կստանան` եկամուտների ստանդարտներին անհամապատասխան լինելու դեպքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, կմերժվեն այն մարդկանց՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար մուտքի արտոնագրի դիմումները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն և ունեն ամերիկյան կառավարության օգնության կարիքը: Նոր կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից:

Այսուհետ ամերիկյան վիզայի համար դիմողները պետք է ներկայացնեն ավելի բարձր եկամուտներ և ապացուցեն, որ կախված չեն պետական ռեսուրսներից, կարող են հոգալ իրենք իրենց կարիքներն ու ապավինում են սեփական կարողություններին: Սա օրինական և անօրինական ներգաղթը կրճատելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մի մասն է:

Այս թեմայով
am