ՀՀ Ջրային կոմիտեում հին «ավանդույթները» շարունակվում են

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանից ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրեն ԱՐԱՄ ՖԱՀՐԱԴՅԱՆԻ դեմ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի` «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենը, լինելով պաշտոնատար անձ, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով` շուրջ 41 մլն 740 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել արդեն իսկ ընկերության կողմից նույնպես շուկայականից բարձր գներով վարձակալած մի շարք շինարարական տեխնիկա, որի հետեւանքով պետության եւ կազմակերպության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 14 մլն 540 հազար դրամի էական վնաս: Նման դեպքը ջրային կոմիտեում, կարծես թե, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, սակայն զուգահեռելով ՀՀ վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ, որտեղ կրկին հարցը վերաբերում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, ՀՀ վարչապետի որոշմամբ` նրա լիազորությունները դադարեցվեցին: Սակայն պարզվում է, որ սա ոչ թե «նոր» Հայաստանի տրամաբանությունն է, այլ երկակի ստանդարտները, քանի որ Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենի լիազորությունները, ի տարբերություն Դ. Սանասարյանի, չի դադարեցվել: Թե ինչո՞ւ, քաղաքական կուլիսներում պնդում են, որ «վերեւներում լավ «կռիշ» ունի»: Ասում են, որ վերջինս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ՔՊ կուսակցության վարչության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ մտերիմն է:

Գրում է`iravunk.com-ը

Այս թեմայով
am