Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա

Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդել է, որ այսօր կեսօրին շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ ձերբակալվել է զինծառայող Արո Հայկի Ղազարյանը։

Այս թեմայով
am