Ողջունում եմ Փաշինյանի հայտարարությունը. Սամվել Բաբայան

Ես միշտ էլ Հայաստանին Արցախի միացմանը կողմ եմ եղել եւ իմ բոլոր քայլերն արվում են, որ միացումը լինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Արցախը Հայաստան է ու վերջ։

«Սակայն պետք չի, որ մենք այսօր բացահայտ կատարենք։  Օրենսդրական դաշտը պետք է հարթվի, ինտեգրվի, որ տարբերություն չլինի՝ մարդը Ստեփանակերտում է ապրում, թե Գյումրիում»,–նշեց նա։

Սամվել բաբայանը շեշտում է նաեւ, որ եթե Արցախում նախագահ է ընտրվում, ապա նա պետք է ներկայացված լինի նաեւ բանակցությունների սեղանի շուրջ. «Ինչ վերաբերում է Փաշինյանը հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է ու վերջ, ես ողջունում եմ, որ առաջին ղեկավարն է, որը նման հայտարարություն է անում բացահայտ, բայց քանի որ Արցախում ղեկավար է ընտրվում, նա պարտավոր է ներկայացնել  Ղարաբաղի շահերը բանակցության սեղանի շուրջ, այ երբ կնշանակվի մարզպետ, այլեւս պետք չի լինի»։

Այս թեմայով
am