Նեյմարի իրավաբանները ժամանել են Բարսելոնա (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի իրավաբաններն օգոստոսի 12-ին ժամանել են Բարսելոնա, հայտնում է Catalunya Radio-ն:

Նեյմարի իրավաբաններին լրագրողները նկատել են «Բարսելոնայի» գրասենյակ մտնելիս: Ենթադրվում է, որ իրավաբանները կհանդիպեն կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, որպեսզի քննարկեն Նեյմարի տեղափոխության հարցում առաջացած խոչընդոտները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անձամբ կզբաղվի Նեյմարի ձեռքբերման բանակցություններով:

Image

Image

Այս թեմայով
am