Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերը նոր մակարդակի վրա դրեց. Հարություն Թահմազյան

Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցում է նաև Կիպրոսը, որի պատասխանատուն՝ Հարություն Թահմազյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է: 2001 թվականից խաղերի կազմակերպման ակունքներում է: Վստահեցնում է՝ Կիպրոսը փոքր գաղութ ունի, սակայն մասնակիցներն ուժեղ են: Նրա հետ համաձայն են մասնակիցները:

Հարությունն իր ընտանիքի օրինակով պատմում է, որ Համահայկական խաղերը հայերին միավորում են նաև ընտանիքներ կազմելով: Նրա աղջիկն ամուսնացել է լոնդոնահայ երիտասարդի հետ:

Հարություն Թահմազյանը հիացած է այս խաղերի բացմամբ: Նրա կարծքով՝ սա լավագույնն էր համահայկական խաղերի պատմության մեջ, քանի որ Արցախում հաղթական հողի վրա ես քայլում, և այդ հողը ուժ է տալիս:

Թահմազյանը նշում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի շնորհիվ խաղերը նոր, շատ ավելի բարձր մակարդկի են հասել, և սպորտի միջոցովՀայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք միասնությունը շատ ավելի էական դերակատարում ունի:

Համահայկական խաղերն, ըստ նրա, դեռ երիտասարդ են, շատ բան ունեն տալու հայությանը, իսկ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք:

Այս թեմայով
am