ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ԺՊ-ն խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել՝ ընդգծելով ուշադրություն պահանջող ուղղությունները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն օգոստոսի 12-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

Ըստ  սահմանված օրակարգի՝  ներկայացվել են հաշվետու զեկույցներ հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Ներկայացվել է նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:

«Մեր կարևորագույն նպատակը պետությանը և քաղաքացիներին ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և սպայի բարձր պատասխանատվության զգացումով»,-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Այս թեմայով
am