Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։

Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռչել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին, փաստացի, հասնելով մահվան դուռը։

Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Տեսանյութն արված է 2019-ի օգոստոսի 4-ին՝ Հովտաշենում»:

 

Այս թեմայով
am