Հայտնի են Համահայկական խաղերի հաղթող և մրցանակակիր շախմատիստների անունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակներում կայացած շախմատի մրցաշարը: Տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալեքս Մանուկյանը՝ Ստեփանակերտից, 2-րդ տեղը զբաղեցրեց Արմավիրը ներկայացնող Խաչատուր Մեսրոպյանը, 3-րդ հորիզոնականը՝ Սուրեն Պողոսյանը՝ Երևանից:

Կանանց մրցաշարում 1-ին տեղ զբաղեցրեց Սոնա Ասատրյանը՝ Աշտարակից, 2-րդը Նարե Առաքելյանն է՝ Երևանից, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մանե Ադամյանը՝ Ստեփանակերտ-ից։

Տղամարդկանց պատվո պատվանդան

Տղամարդկանց պատվո պատվանդան

Կանանց պատվո պատվանդան

Կանանց պատվո պատվանդան

Այս թեմայով
am