Սուբյեկտիվության տարրի առկայությունը չի նշանակում թերացում․ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասախոսների մրցութային կարգի մասին

Կազմակերպել ենք դասախոսներ մրցույթ, որի արդյունքում սեպտեմբերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրավիճակ կփոխվի, ինչն առաջին իսկ ամիսից կզգան ուսանողները։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ՀՊՏՀ-ում դասախոսների  համար նախատեսված մրցույթում առավելություն են ունեցել լեզուների տիրապետող  դասախոսները, նա նշեց, որ չափանիշները 13-ն են:

«Դրույթ կա, որը վերաբերում է մաթեմատիկայի բազային հմտություններին, որոնք կարևոր են տնտեսագետների համար։ Մրցութային կարգում առկա են նաև չափանիշներ, որոնք առնչվում են վերապատրաստմանը, մասնագիտական աշխատանքին, գիտական աստիճանին և այլն։ Երբ հետևում եմ մամուլի անդրադարձին տեսնում եմ, որ միտումնավոր 13 չափանիշներից ընտրվում են նրանք, որ կարող են դժգոհություն առաջացնել, օրինակ՝ լեզվի չափանիշը, որը 1 միավոր է»,- ասաց նա։

Հայրապետյանը, խոսելով մրցույթի սուբյեկտի տարրի մասին, շեշտեց, որ սուբյեկտիվության տարի առկայությունը չի նշանակում թերացում։ Նա նաև շեշտեց, որ իրական բացթողումն այն է, որ սուբյեկտիվությունը նախկինում էր 100 տոկոսով կիրառվում։

«Նախկինում մրցույթի փոխարեն ամբիոնի վարիչները սեփական կամքով որոշել են, թե ով ինչքան դասաժամ է ստանում, այսինք ՝ եղել է 100 տոկոս սուբյեկտիվություն, բայց մենք այս 100 տոկոս սուբյեկտիվությունը փորձել ենք բերել ռացիոնալ դաշտ»,-եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը։

Այս թեմայով
am