Պակիստանը ռազմական տեխնիկա է տեղակայել Հնդկաստանի հետ սահմանին. լրատվամիջոցներ

Պակիստանը վիճելի Քաշմիր շրջանի շուրջ Հնդկաստանի հետ լարվածության ֆոնին սկսել է իր ռազմական տեխնիկան տեղակայել Հնդկաստանի հետ սահմանին, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցների:

«Կիրակի Պակիստանի ռազմաօդային ուժերի C-130 երեք տրանսպորտային ինքնաթիռներ ռազմական տեխնիկա են տեղափոխել Սկարդուի ռազմակայան, որը գտնվում է Լադակհ պատմական շրջանի մերձակայքում: Հնդկական գերատեսչություններն ուշադիր հետևում են սահմանամերձ շրջաններում պակիստանցի զինվորականների տեղաշարժին»,- ասված է հայտարարության մեջ:

Նրանց տեղեկություններով՝ սպառազինությունը հետագայում կարող է օգտագործվել հարևան երկրի բանակի կողմից ՌՕՈՒ-ի հարվածներին աջակցելու համար:

Աղբյուրները ենթադրում են, որ Իսլամաբադի հաջորդ քայլը կլինի «Չենդու FC-1 Սյաոլուն» կործանիչ-ռմբակոծիչների տեղակայումը:

Օգոստոսի 5-ին Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Կովինդը հրամանագիր է ստորագրել Ջամու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացման վերաբերյալ: Դաշնային կառավարության նախաձեռնության համաձայն՝ դրա տեղում կստեղծվեն երկու դաշնակից տարածքներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը: Հաջորդ օրն այդ նախաձեռնությունը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից:

 

Այս թեմայով
am