Ո՞վ է թանկարժեք ժամացույց նվիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանին

«Meganews.am» -ի  «Բլից » հարցերին   այս անգամ պատասխանում է,  ՀՀ Ազգային Ժողովի յոթերորդ գումարաման   «Իմ քայլը»  խմբակցության. պատգամավոր անկուսակցական՝  Սեդրակ Թևոնյան

На изображении может находиться: 1 человек, улыбается, текст

- Օրը սկսում եք  ժամը

Սովորաբար ժամը 7 կամ 8ին

- Արտահայտություն,որ հաճախ եք օգտագործում:

Երևի հեսա տեսնեմ ինչ կարող եմ անել ցավդ տանեմ : )))

- Սիրտ թ՞ե ուղեղ

- Իմ պարագայում սիրտ

-Կինը / տղամարդը

Կինը տան հույսն Է, տղամարդը՝ հավատը։

- Պրն. Թևոնյան դուք մասնագիտությամբ գինեգործ եք Ձեր մասնագիտությունը նախապե՞ս էր ընտրված, թե՞ուղղակի այդպես դասավորվեց:  

. Ծնողներս գինեգործներ են, փոքրուց մեծացել եմ գինու մասին խոսակցությունների ազդեցության տակ, այն աստիճան էի ոգևորված, որ որոշել էի՝ ինքս էլ պետք է հաստատ գինեգործ դառնամ և էդպես ընդունվեցի գինեգործության ֆակուլտետ

 - Ո՞րն է տնտեսական հեղափոխության Ձեր տեսլականը:

Իմ կարծիքով հնարավոր չէ հասնել տնտեսական հեղափոխության, եթե գյուղերում կամ փոքր քաղաքներում նոր հնարավորություններ չկան, աշխատատեղեր չկան, գյուղացի  և հողագործություն կապը չկա, պետությունը սկսվում է գյուղից, հատկապես սահմանամերձ գյուղերից։ Կարծում եմ,որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ ունենք, մնում է, որ գյուղացին վստահի և իրեն ապահով զգա, հաստատ արդյունքը շատ լավ կլինի:

На изображении может находиться: 3 человека, люди сидят и костюм

- Աշխատանքում կա՞ն բաներ, որոնք Ձեզ վանում են:

Հիմնականում ոչ, հաճույքով եմ կատարում աշխատանքս, մեկ մեկ միգուցե շատ ֆորմալ վիճակը կաշկանդի ինձ, բայց դե դա էլ է հաղթահարվում:

- Այսօր արդիական է անցումային արդարադատության թեման:  Ըստ Ձեզ, Հայաստանին անհրաժե՞շտ է անցումային արդարադատություն:

- Միանշանակ կողմ եմ անցումային արդարադատությանը, այդ ոլորտը երևի ամենաշատը ինքնամաքրման կարիք ունի

- Ձեր գնահատականը այսօրվա ԱԺ-ի գործունեությանը:

- Այսօրվա ԱԺ ի գործունեությունը գնահատում նպատակային, շատ դժվար և պատասխանատու գործ է իրականում,հետագայում վստահ եմ որ արդյունքներն էլ կլինեն ամենալավ գնահատահանները։

-Հինգ միավորի սանդղակով ի՞նչ գնահատական կտաք կառավարության կադրային քաղաքականությանը:

4:))

- Ըստ Ձեզ, ՀՀ երեք նախագահներից , ո՞րը Հայաստանում տնտեսական զարգացում ապահովեց:

Բարդ և ծավալուն հարց եք տալիս, էսպես պատասխանեմ, կարծում եմ երեք նախագահներից յուրաքանչյուրը իր պատկերացրածով է տնտեսական զարգացում ապահովել, թվերը և փաստերը կարևոր ապացույցներ են։

-Ի՞նչ պետք է անել, որ ՀՀ եւ Արցախի միջեւ անջրպետ չառաջանա, պահպանվի փոխվստահությունը:

Հայաստանի և Արցախի միջև անջրպետ ասվածը արհեստածին է, կոպիտ ասած սարքած է, երբ դա գիտակցի ամեն մի քաղաքացի այն ակամայից  կվերանա, ուղղակի մենք սիրում մեզ կողքի գյուղից նույնիսկ կողքի փողոցից շենքից տարանջատվել, միասնականության բնազդը միայն օրհասական պահերին է արթնանում:)

На изображении может находиться: 6 человек, в том числе Армен Хачатрян и Sedrak Tevonyan, люди стоят и на улице

- Ունե՞ք մրցակիցներ, եւ կա՞մի բան, որից վախենում եք:

- Մրցակից առհասարակ չունեմ, ոչ ոքի հետ չեմ մրցում, վախենում եմ անարդարությունից, անհավասարությունից, մարդկային նախանձից։

Հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային՝գիտելիքնե՞րըթե՝  անձնական որակները:

- Երևի երկուսը միասին:

- Տանը, աշխատավայրում եւ ընկերների հետ, Դուք նու՞յն  մարդն եք:

- Ես ամենուր   միշտ նույնն եմ

- Ամենակարևոր խորհուրդըոր տալիս եք Ձեր հարազատներին:

- Ամենակարևորը ազնվությունը և արժանապատվությունը չկորցնել։

- Ճակատագիր կա՞թե՞ ամեն բան մեր ձեռքերում է:

- Իմ ճակատագիրը Աստծո ձեռքում է բայց սխալ կամ ճիշտ քայլ անելը իմ ձեռքում է:

 - Ակնկալում եմ անկեղծ պատասխան. ամենաթանկարժեք իրը, որ ունեք (ժամացույց, մեքենա, թանկարժեք նկար եւ այլն

- Թանկարժեք իր.... հարսանիքիս ժամացույց եմ նվեր ստացել մեր ընտանիքի բարեկամ Արամ Սարգսյանի կողմից, հետո իմացա, որ ժամանակին նույն ժամացույցից պրն Սարգսյանը եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի համար է պատվիրել որ սարքեն։

- Մարդու գլխավոր արժանիքը...

- Մարդու գլխավոր արժանիքը հենց ինքը մարդն է՝ որպես ազնիվ, բարի և արարող կերպար:

 -Հայաստանն այսօր.... 

- Հայաստանն  այսօր  և միշտ իմ տունն է, իմ սրտում է։

На изображении может находиться: 5 человек, в том числе Sedrak Tevonyan, люди стоят

Հիշեցնենք ,որ Սեդրակ Թևոնյան

ծնվել է 1990թ. փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում

2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկայի եւ տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտությամբ

2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության եւ այգեգործության ոլորտում

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով

 

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

На изображении может находиться: 3 человека, в том числе Sedrak Tevonyan, люди сидят и в помещении

 

Պատրաստեց՝ Մարգարիտա Դավթյանը        

 

Այս թեմայով
am