«Արագածը» և «Ուրարտուն» կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն բասկետբոլի Եվրասիական գավաթի խաղարկության հաղթողի կոչման համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Հայաստանից մրցաշարին կմասնակցի միանգամից 2 թիմ՝ «Արագածն» ու «Ուրարտուն»:
Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.
«Արսենալ» (Տուլա, Ռուսաստան)
ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)
«Ուրարտու» (Երևան, Հայաստան)
«Արագած» (Երևան, Հայաստան)
«Բարսի» (Ատիրաու, Ղազախստան)
«Բորիսֆեն» (Մոգիլև, Բելառուս)