Կանաչ կրիաները ոչնչացման եզրին են, քանի որ օվկիանոսում պլաստիկը շփոթում են սննդի հետ. հետազոտություն (լուսանկարներ)

Կանաչ ծովային կրիաներն օվկիանոսում պլաստիկը շփոթում են սննդի հետ, ինչը ճակատագրական է դառնում նրանց համար, այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել գիտական նոր հետազոտության անդամները, գրում է Daily Mail-ը:

Անգլիայի Էքսեթերի համալսարանից գիտնականների պնդմամբ՝ կանաչ կրիաները կանգնած են ոչնչացման եզրին, քանի որ կենդանիները պոլիէթիլենային տոպրակները, ձկնորսական ցանցի կտորները շփոթում են սննդի հետ:

Գիտական հետազոտությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Կիպրոսի ափերին հայտնաբերվել են սատկած կանաչ կրիաներ:

Կանաչ կրիաների վրա պլաստիկի ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 34 կրիաների աղիները: Պլաստիկ է հայտնաբերվել 19 կրիաների մոտ, որոնց աղեստամոքսային տրակտն ամբողջովին ուսումնասիրվել է: Կրիաներից մեկում հայտնաբերվել է մինչև 183 պլաստիկի կտոր: Հետազոտության մասնակիցների խոսքով՝ պլաստիկը խցանում է առաջացնում կենդանիների աղիներում:

«Ծովային կրիաները սնունդ են ընտրում դրանց չափի և ձևի միջոցով, և այս ուսումնասիրության մեջ մենք համոզիչ ապացույցներ ենք գտել առ այն, որ կանաչ կրիաները նախընտրում են որոշակի չափերի, ձևերի և գույների պլաստիկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աշխարհի բոլոր օվկիանոսները լի են պլաստիկով: Ընդ որում՝ կետերը, դելֆինները նույնպես դրանք կուլ են տալիս՝ կարծելով, թե սնունդ է, և շուտով այս կենդանիները նույնպես կարող են հայտնվել ոչնչացման եզրին:

Հաղորդվում է նաև, որ ձկները, որոնք սնվում են պլաստիկով, դառնում են մարդկային սնունդ, ուստի մարդիկ նույնպես անուղղակի կերպով դառնում են պլաստիկի զոհ:

Scientists found 183 pieces of plastic inside one poor swimmer when examining the guts of turtles which had washed up dead on beaches in Cyprus. Sea turtles are primarily visual predators, picking what they eat based on colour, size and shape

Young turtles tend to swallow more plastic, possibly because they are less savvy about what to eat, according to the study. The resemblance between the plastic (top) and the food (bottom) confuses the animals

Այս թեմայով
am