Ընթացիկ տարվա 6 ամսում Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակն աճել է (ֆոտո)

Հիմա Երեւանի կենդանաբանական այգում կա կենդանիների 128 տեսակ՝ գիշատիչներ, սողուններ, ձկներ, թռչուններ եւ շատ այլ կենդանիներ. ընդհանուր 705 գլուխ կենդանի: Վերջին կես տարում այգում դրանց քանակն ավելացել է 183 գլխով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմի աշխատակից Շահանե Բաղդասարյանը:

Կենդանաբանական այգում յուրաքանչյուր կենդանի ապրում է իր տարածքում, որը հարմարեցված է նրա տեսակային յուրահատկություններին: Այստեղ կենդանիներին կերակրում եւ մեծացնում են հատուկ մշակված ծրագրով: Կենդանաբանական այգում կան բոլոր անհրաժեշտ կերերը, իսկ կերակրելու ռեժիմը յուրաքանչյուր տեսակի համար անհատական է կազմված: Այցելուները նույնպես կարող են կերակրել այգու բնակիչներին, բայց միայն հատուկ կերով, որը վաճառվում է այգում:

Երեւանի կենդանաբանական այգում սանիտարա-հիգիենիկ միջոցառումներն անցկացվում են ամեն օր: Ամռանը մեխանիկական մաքրումը կատարվում է օրական մի քանի անգամ, իսկ ախտահանում է կատարվում ամեն ամիս:

Այս թեմայով
am