Չեղարկված Երեւան-Մոսկվա ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 17:30-ին

Տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկված Երեւան-Մոսոկվա ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 17:30-ին: ՏԱՍՍ-ին այս մասին ասել են Utair ավիաընկերության մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ այօսր  Utair ավիաընկերությունը  օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չեղարկել էր Երեւանի «Զվարթոնց» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված թռիչքը:

Utair ավիաընկերության Boeing 737-ը, որը պետք է UTA880 չվերթով Երեւանից մեկներ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, օգոստոսի 12-ին օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չի իրականացրել նախատեսված թռիչքը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել  Utair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղեւորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

Թռիչքի նախնական ժամը 17:30-ն է:

Այս թեմայով
am