«Եթե Պարսից ծոցում ինչ-որ կերպ հայտնվեն Իսրայելի ուժերը, դա կարող է պատերազմի հանգեցնել». իրանցի ծովակալ

Իրանի իշխանությունները ցանկացած պահի կարող են Պարսից ծոցում ցանկացած նավ կալանել, եթե նույնիսկ այն ուղեկցում են ամերիկյան կամ բրիտանական ուժերը: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, գրում է alarabiya.net-ը:

Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ-ի ծովային ուժերն ունակ են ինքնուրույն ապահովելու Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգությունը և օտարերկրյա ներկայության կարիք չունեն: Զորահրամանատարը զգուշացրել է, որ եթե ծոցում ինչ-որ կերպ հայտնվեն Իսրայելի ուժերը, դա կարող է պատերազմի հանգեցնել:

«Պարսից ծոցի ջրերում «սիոնիստական ռեժիմի» ցանկացած ներկայություն անօրինական է։ Այն կարող է տարածաշրջանում պատերազմի և առճակատման հանգեցնել»,- հայտարարել է նա:

Թանգսիրին ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրել է «տարբեր սցենարներ» հորինելու համար, որպեսզի արդարացնի իր ներկայությունը ծոցի ջրերում, ինչպես նաև նշել է, որ ամերիկյան կողմն Իրանին անհիմն մեղադրում է նավթային լցանավերի վրա հարձակման համար:

Անցյալ շաբաթ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր երկիրը կմիանա ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիային՝ «Պարսից ծոցում առևտրային ուղիների պաշտպանության համար»:

Այս թեմայով
am