Նիկոլ Փաշինյանը մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին. Էդուարդ Շարմազանով

Փաշինյանի իշխանության 30 արծաթը:

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, «ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:

Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո, նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:

Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:

Ասում է, եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի:

Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ:

Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:

Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...

30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեեւ արդեն ուշ էր:

Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:

Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում:

Էդուարդ Շարմազանով

Այս թեմայով
am