Իջևանում բախվել են ՎԱԶ-2114-ը և ՎԱԶ-2107-ը. կան տուժածներ. Shamshyan.com

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 43-ամյա Վոլոդյա Մ.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 DV 761 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Բենիամին Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 707 TT 10 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Այս թեմայով
am