Պոգբան հստակություն է մտցրել իր ապագայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ անգլիական ակումբի կազմից, հայտնում է Sky Sports-ը:

«Ես միշտ փորձելու եմ իմ ամբողջ ուժը ներդնել խաղադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդից» իմ հեռանալու մասին լուրերը պարզապես խոսակցություններ էին: Մենք դա գիտենք և տեսնում ենք: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ և շատ երջանիկ եմ այս ակումբում»,- ասել է Պոգբան:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», քանի որ Ուլե-Գունար Սուլշերի թիմը մեկնարկած մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ 4:0 հաշվով:

Այս թեմայով
am