Չինաստանում 44 մարդու կյանք խլած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքները՝ ֆոտոշարով

Չինաստանի արևելյան հատվածին պատուհասած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, ևս 17 մարդ անհետ կորած է համարվում, գրում է The Guardian-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհի և 16 անհետ կորածի մասին:

Տարերքը ստիպել է իշխանություններին տարհանել ավելի քան մեկ միլիոն տեղացի բնակիչների, Չժեցզյան նահանգի աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է ավելի քան հինգ միլիոն մարդ: Թայֆունի տնտեսական վնասը, որի պատճառով հեղեղվել են ավելի քան 173 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, գնահատվում է մոտավորապես 2,1 մլրդ դոլար:

Շանդուն նահանգում, որին թայֆունը հասել է կիրակի երեկոյան, արդեն զոհվել է հինգ մարդ, ևս 7 մարդ անհայտ կորել է: Աղետի գոտում ընդհանուր առմամբ հայտնվել է ավելի քան 1,65 մլն մարդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 180 հազար մարդու: Տարերքը 175 հազար հեկտար գյուղատնտեսական հող է ոչնչացրել, ավերվել է ավելի քան 600 շենք:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ այս տարվա ընթացքում արդեն 9-րդ թայֆունը հասել է Վենլին քաղաքային շրջանի ափերին: Քամու առավելագույն արագությունը հասել է վայրկյանում 52 մետրի:

Չինաստանի կենտրոնական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ուրբաթ առավոտյան թայֆունի մոտենալու առնչությամբ տագնապի «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակ էր հայտարարել:

Չժեցզյան նահանգում դադարեցվել էր նավագնացությունը, չեղարկվել էր 288 չվերթ, մասամբ դադարեցվել էր գնացքների շարժը:

 

Картинки по запросу China Typhoon Lekima: 44 killed in eastern China after landslide and floods

Картинки по запросу China Typhoon Lekima: 44 killed in eastern China after landslide and floodsRescuers look for survivors in the rubble of damaged buildings in China's eastern Zhejiang province after a landslide caused by torrential rain from Typhoon Lekima on 10 August.

A man rides an electric scooter in the rainstorm as typhoon Lekima approaches in Shanghai, China

Footage on state broadcaster CCTV showed fields and streets flooded by muddy water, submerged vehicles, scattered debris and trees blown over as strong winds and rain from Typhoon Lekima pounded cities along the seaboard

Footage showed fields and streets flooded by muddy water, submerged vehicles and trees blown over

Картинки по запросу China Typhoon Lekima: 44 killed in eastern China after landslide and floods

(关注“利奇马”)(3)超强台风“利奇马”在浙江温岭登陆

Այս թեմայով
am