Տավուշի մարզում մեքենան բախվել է բետոնե սյանը. 18-ամյա աղջիկն ու 6-ամյա եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14:0-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արտաշես Հ.-ն իր վարած Acura մակնիշի 35 NL 616 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը:

Վթարի հետևանքով ուղևորներ՝ 6-ամյա Նարեկ Հ.-ն և 18-ամյա Թինա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավոր երեխաները քույր ու եղբայր են:

Այս թեմայով
am