Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածը միակողմանի փակ կլինի

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 65+350- կմ 77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու: Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով:

Այս թեմայով
am