Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները շնորհավորանքներ են փոխանակել Կուրբան բայրամի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում իր շնորհավորանքներն է հայտնել մուսուլմանական Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը), հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը հղումով:

Թուրք առաջնորդը, մասնավորապես, շնորհավորել է Քաթարի և Քուվեյթի էմիրներին, Ուզբեկստանի, Իրանի նախագահներին, Սաուդյան Արաբիայի թագավորին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահի զրուցակիցները նույնպես շնորհավորել են նրան մուսուլմանների համար սրբազան տոնի կապակցությամբ:

Այս թեմայով
am