Մի ամբողջ պետական ապարատ են կենտրոնացրել մի կնոջ դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին գտնվում էր Գյումրիում: Հայրաքաղաքից վարչապետը մի քանի անգամ ուղիղ եթեր մտավ՝ ներկայացնելով իր այցի մանրամասները:

Այցն ընդհանուր առմամբ կարելի է դրական ու ստացված գնահատել՝ չնայած թեթև միջադեպին՝ մի կնոջ մասնակցությամբ, ով վարչապետին մեղադրեց ժողովրդին խաբելու մեջ:

Միջադեպը թերևս ավելի փոքր արձագանք կստանար, եթե պետական համակարգի մի շարք գործիչներ ուղղակի չսկսեին ռմբակոծել գյումրեցի կնոջը: Մարիամ անունով կնոջն արդեն հասցրել են անդրադառնալ նույնիսկ փոխթաղապետեր, պատգամավորներ: Տպավորություն է ստեղծված, որ կնոջ դեմ մի ամբողջ պետական ապարատ են կենտրոնացած, և համակարգված գործողություններ են ընթանում:

Այս դեպքը հիշեցնում է դեռևս ամիսներ առաջ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին՝ կրկին կնոջ մասնակցութմամբ, ում հասցրեց վիրավորել նույնիսկ ավագանու իմքայլական անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ավելի ուշ ներողություն խնդրեց:

Այս թեմայով
am