Ռուսաստանի ԱԽ քարտուղարը Հայաստանում անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնելու

Այսօր՝ օգոստոսի 12-ին, երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

ՌԴ ԱԽ-ից հայտնում են, որ Երևանում Պատրուշևն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնելու, որին մասնակցելու են Ռուսաստանի և Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՌԴ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գտնվելու է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով:

Այս թեմայով
am