Արթուր Վանեցյանին կփոխարինի Էդուարդ Մարտիրոսյանը. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:

2. Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:

Այս թեմայով
am