Արցախցի մայրիկ ունեցող Ալեքսեյ Չումակովը ելույթով հանդես կգա Բաքվի Ալիևի անվան պալատում

Ռուսական շոու բիզնեսի հայկական արմատներ ունեցող ներկայացուցիչ Ալեքսեյ Չումակովը ելույթով հանդես է գալու Բաքվում Հեյդար Ալիևի անվան պալատում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին:

Նշենք, որ Չումակովի մայրն արցախցի է:

Սա լինելու է Ալեքսեյի արդեն երրորդ ելույթը Բաքվում: Նախորդ ելույթները եղել են 2018 թվականին և այս տարի:

Այս թեմայով
am